Հայերեն   English   Русский  

Արսեն Թորոսյանն աշխատանքային խումբ է ուղարկել Վեդի և հանձնարարել ուսումնասիրել ծննդկանի մահվան դեպքի մանրամասները


  
դիտումներ: 104

Մահվան և կրիտիկական բոլոր դեպքերն անմիջապես հաղորդվում են մեզ մոտ գործող արագ արձագանքման մեխանիզմով և զեկուցվում Առողջապահության նախարարին, այս անգամ էլ դեպքի մասին իմանալուց հետո նախարարը աշխատանքային խումբ է ուղարկել Վեդի և հանձնարարել ուսումնասիրել դեպքի մանրամասները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ օրեր առաջ Վեդիում ծննդկանի և նորածնի մահվան դեպքով ԱՆ-ն ոչինչ չի անում:

«Անդրադառնալով մամուլում շրջանառվող «Պիտի իմանանք ով սպանեց մեր էրեխուն ու թոռանը». Վեդիում մահացած ծննդկանի հարազատները արդարություն են պահանջում» վերնագրով լուրի «Իսկ Առողջապահության նախարարությունը այս դեպքերին որևէ կերպ չի արձագանքել։ Լրատվական ծառայությունից փոխանցեցին գործերը դատական վարույթում են, արձագանքել չեն կարող» հատվածին` նշեմ, որ լրագրողի հետ զրույցն ավելի երկար և բովանդակալից է եղել և ցավոք, օգտագործվել է փոքրիկ հատված, որն էլ հանրության շրջանում սխալ ընկալման տեղիք է տվել:

Ինչ ասել եմ լրագրողին, ուզում եմ նորից կրկնել. «Առողջապահության նախարարությունը շահագրգռված է օր առաջ բացահայտելու դեպքի մանրամասները և այդ հարցում աջակցում է իրավապահ մարմիններին: Եվ քանի որ հարուցված է վարույթ, ավելին բարձրաձայնել իրավասու չենք, սակայն դա չի նշանակում, որ ոչինչ չի արվել»:

Մահվան և կրիտիկական բոլոր դեպքերն անմիջապես հաղորդվում են մեզ մոտ գործող արագ արձագանքման մեխանիզմով և զեկուցվում նախարարին, այս անգամ էլ դեպքի մասին իմանալուց հետո նախարարը աշխատանքային խումբ է ուղարկել Վեդի և հանձնարարել ուսումնասիրելու դեպքի մանրամասները:

Միաժամանակ, նախարարությունում գործում է նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդ, որը քննարկում և ուսումնասիրում է մայրական մահվան բոլոր դեպքերը: Վերջին երկու դեպքին անդրադարձ կլինի, երբ կավարտվի դատաբժշկական փորձաքննությունը:

Բացի այս ամենը, դեպքն անչափ ցավալի է և զգայուն: Ուզում եմ նաև նշել, որ նախարար Արսեն Թորոսյանն առանձնակի ուշադրության տակ է պահում մոր ու մանկան առողջության պահպանման վերաբերյալ հարցերը»,-գրել է Նիկողոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: