Հայերեն   English   Русский  

Բոլթոնը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 140

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Չինաստանը դարձել է միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառներից մեկը: Գրում է Gazeta.ru-ն:

Ըստ նրա՝ հենց մեծ թվով նման հրթիռների առկայությունն է դրդել Միացյալ Նահանգներին դուրս գալ հրթիռային պայմանագրից:

«Դա այն պատճառով է, որ Չինաստանը հազարավոր նման հրթիռներ է տեղակայել», - ասել է Բոլթոնը:

Նա հավելել է, որ Չինաստանն այս պայմանագրի անդամ չէր և կարող էր ազատ դա անել:

Ավելի վաղ Չինաստանում բացատրել էին, թե ինչու էր Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրում միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը խախտելու մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: