Հայերեն   English   Русский  

Զելենսկին և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել


  
դիտումներ: 243

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրուցել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է Զելենսկու նախաձեռնությամբ: Զրույցի գլխավոր թեման Դոնբասում տիրող իրավիճակն է եղել:

«Այս այսօր առավոտյան այդ թեմայով խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Շտապ զանգահարել եմ նրան և ասել, որ դա մեզ խաղաղությանը չի մոտեցնում», - հայտարարել է Զելենսկին:

Նա նաև նշել է, որ քննարկվել է ուկրաինացի բանտարկյալների վերադարձի հարցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է կազմակերպել ուժայինների հետ ՝ Դոնբասում զինված խմբավորումների կողմից հրետակոծության պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: