Հայերեն   English   Русский  

BBC–ում հրապարակված հոդվածն իրականության հետ կապ չունի. Սամվել Կարապետյան


  
դիտումներ: 644

BBC–ում հրապարակված հոդվածն իրականության հետ որեւէ կապ չունի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)։

«Ես չգիտեմ՝ ինչու է նման հոդված հրապարակվել, սակայն, այն իրականության հետ որեւէ աղերս չունի։ Կարծում եմ՝ սա պատվեր է մեր հարեւանների կողմից»,– ասաց Սամվել Կարապետյանը։

ՊԲ նախկին հրամանատարը հայտնեց, որ ինքն ամիսներ առաջ հարցաքննվել է «Մարտի 1»–ի գործի շրջանակներում, եւ իր համար անհասկանալի է, թե ինչու է հատկապես այս ժամանակաշրջանում նման հոդված հրապարակվում։

Հիշեցնենք, որ BBC–ն, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված որոշ նյութեր եւ հարցաքննություններ, գրում է, որ Մարտի 1-ի գործով քննիչները կարծում են՝ ցուցարարների վրա կրակ են բացել ղարաբաղյան ուժայինները, որոնց հրամանատարը եղել է գեներալ Կարապետյանը (գործով որպես վկա է ներգրավված):

Հարցաքննություններին քննիչները պնդել են, որ նրա ջոկատը տեղավորվել է նախագահի աշխատակազմի նկուղում: Քննությունը կարծում է, որ ջոկատին այցելել են երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Քննիչները նաեւ ստուգում են երկու ազդեցիկ գործարարներ Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Ալեքսանյանի դերը, որոնք կարող էին ֆինանսավորել ցույցի ցրման օրերին ղարաբաղյան ուժայինների Երեւանում գտնվելու ծախսերը: Դրա հետ մեկտեղ հեղինակը գրում է, որ չի կարողացել ցուցարարների սպանությունների բոլոր հանգամանքների անկախ հաստատումը ստանալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: