Հայերեն   English   Русский  

​ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ղրղզական Հանրապետության ԱԳ նախարարի առաջին տեղակալին


  
դիտումներ: 640

Օգոստոսի 7-ին Ղրղզական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը (նստավայրը՝ Նուր-Սուլթան) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նուրան Նիյազալիևին (Ниязалиев Нуран Садырович):

Շնորհավորելով Գագիկ Ղալաչյանին պատասխանատու պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ Նուրան Նիյազալիևը վստահություն հայտնեց, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի հայ-ղրղզական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Դեսպան Ղալաչյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ կշարունակի ներդնել առավելագույն ջանքերը երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունն առավել խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:

Ղրղզստան կատարած իր այցի շրջանակներում դեսպան Ղալաչյանը «Արարատ» մշակութային կենտրոնում հանդիպեց Բիշքեկի հայ համայնքի ղեկավար Սամսոն Բալյանի և համայնքի մյուս ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքին առնչվող հարցեր, դեսպան Ղալաչյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: