Հայերեն   English   Русский  

​Կոշտ բրեքսիթ՝ առանց մրգի, բանջարեղենի և հատապտուղների


  
դիտումներ: 309

Մառախլապատ Ալբիոնի բնակիչներն առանց գործարքի բրեքսիթի դեպքում կարող են բախվել պարենի անբավարարության: Խոսքն ամենից առաջ թարմ բանջարեղենի և մրգերի մասին է:

Այդ մասին ասվում է 7 հազար ընկերություններ ներկայացնող Բրիտանիայի սննդամթերք և ըմպելիքներ արտադրողների ֆեդերացիայի հայտարարության մեջ: «Մենք կարծում ենք, որ մատակարարումների ընդհատումները կարող են տևել մի քանի շաբաթ, անգամ ամիսներ նավահանգիստներում կանգ առնելու պատճառով»,- նշված է հայտարարությունում:

Չկարգավորվող բրեքսիթի հավանականությունը կտրուկ մեծացել է այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկիրը կլքի Եվրամիությունը հոկտեմբերի 31-ին անկախ այն հանգամանքից՝ կհամաձայնեցնեն Լոնդոնը և Բրյուսելը բաժանության պայմանները, թե ոչ: Բրյուսելը զգուշացրել է, որ կոշտ բրեքսիթի դեպքում Եվրամիությունն անմիջապես մաքսային հսկողություն կմտցնի, ինչը կհանգեցնի մատակարարումների հետաձգման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: