Հայերեն   English   Русский  

Սպասում եմ քրեական գործի հարուցմանը. Էդմոն Մարուքյանը BBC-ի հրապարակման վերաբերյալ


  
դիտումներ: 107

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է BBC-իի կողմից հրապարակված նյութին, որը տեղեկություններ է պարունակում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ:

«Սկզբից նախաքննության գաղտնիքները փոխանցվում են արևմտյան ԶԼՄ-ին, որպեսզի այն հրապարակի: Արտահոսած տեղեկատվությունը հրապարակվելուց հետո սկսում են քննադատել Արևմուտքին` Երկիրը խառնելու մեջ:

Կարճ ասեմ, սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ առանց դատախազի/քննիչի թույլտվության՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ»,-գրել է Մարուքյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: