Հայերեն   English   Русский  

Բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև վիճաբանություն սկսվեց. կան բերման ենթարկվածներ


  
դիտումներ: 122

Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր` օգոստոսի 8-ին, ակցիա անցկացնող ցուցարարների և քաղաքապետարանի մաքրության պատասխանատուների միջև քիչ առաջ վիճաբանություն սկսվեց, որից հետո ոստիկանությունը նրանց բերման ենթարկեց:

Բբերման ենթարկվածների թվում են ակտիվիստ Գագիկ Սարուխանյանը և Սոնա Աղեկյանը: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ակցիան իրենք կշարունակեն, սակայն այլ վայրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն իր աջակիցների հետ ավելներով բողոքի ակցիա է անցկացնում քաղաքապետարանի մոտ, նրանք քաղաքապետ Հայկ Մարությանից պահանջում են լուծել աղբահանության խնդիրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: