Հայերեն   English   Русский  

Որքա՞ն ջուր է բաց թողնվել Սևանից. Փաշինյանի գրառումը


  
դիտումներ: 221

Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով: Այսինքն՝ այսքան ջրաքանակ խնայվել է: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հեվալյալ ջրառ անել Սեւանից:

Եղանակը եւ ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել:

Ի դեպ, Սեւանի մակարդակը նախորդ տարվա այսօրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»,-գրել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: