Հայերեն   English   Русский  

​Նազենի Հովհաննիսյանը չի կողմնորոշվում, թե աշխարհահռչակ դերասաններից ում համբուրի


  
դիտումներ: 1240

Հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր երգիծական լուսանկար է հրապարակել և գրել, որ չի կողմնորոշվում, թե ում համբուրի:

«Երկու քարի արանքում. մարդ չգիտի էլ, որ մեկին պաչպչի: Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն իսկական, կինեմատոգրաֆիայի բոլոր դասական կանոններով, հավես տարանտինոյական կինո էր` իր կինոյի միջի տղերքով, տարօրինակ, բայց ամեն ինչով փոխկապակցված սյուժեով և նրա ֆետիշներով լի ( կանացի գեղեցիկ ոտքերից մինչև ոտնաթաթեր կամ «քանթրիական» Ամերիկա:

3 ժամ տևողությամբ այս ֆիլմով Տարանտինոն ասես բոյկոտում է էն քաոսական արագությունն ու «ժամանակ չունենալը», որում բոլորս ապրում ենք: Ասում է` նստեք ու նայեք, անջատվեք մի պահ ձեր սոցկայքերից ու լայքերից, նորություններից ու անվերջանալի հոգսերից: Ու ես վայելեցի:

Բացառիկ դերասանական քաստինգ ու խաղ (որոշ վերապահումներով իհարկե, ճաշակով ու միշտ նոր կադրերով ու լուծումներով, լիքը մտածելու մեսիջներով... թաքնված»,–նկարին կից գրել է Նազենին:

Հետգրության մեջ դերասանուհին նշել է, որ վստահ է՝ շատերը չեն հավանելու ֆիլմը, չեն հասկանալու կամ հավես չեն անելու( 3 ժամ):

«Մասնագիտությամբ դերասանները կմեռնեն ծիծաղից նայելիս, որովհետև ավելի տիպիկ մեր գործը պատմել ու խաղալ հնարավոր չէր: Դիկապրիոն` բարձր թռիչքի դերասան: Բրեդ Պիտը- դե ոնց ասեմ, բոմբ, ու գնալով էլ չի ծերանում ախր...Նրանց երկուսին էլ երբեք չխանգարեց իրենց արտաքին գեղեցկությունը, որովհետև վիրտուոզ դերասաններ են ու շատ սիրուն նախ` ներսից: Երազանք` յուրաքանչյուր լավ կինոյի ու ռեժիսորի համար: Մի քիչ ուղեղով մարդը, նայելով այս ֆիլմը, կհասկանա, թե որքան բարդ, անհավանական նվիրում պահանջող ու ծանր է դերասանի աշխատանքը»,- եզրափակել է դերասանուհին:

Նշենք, որ Երևանի կինոթատրոններից մեկում երեկ տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմի պրեմիերան:

«Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1969 թվականին Լոս Անջելեսում՝ հիփի շարժման ամենաթեժ ժամանակաշրջանում:

Նշենք, որ հոլիվուդյան ռեժիսոր Քվենտին Տարանտինոն պլանավորում Է նկարահանել իր տասներորդ ֆիլմը, որը վերջինը կդառնա իր համար:

«Ես ցանկանում եմ ստեղծել տասը ֆիլմ, ես ցանկանում եմ, որ հայտնվի եւս մեկ ֆիլմ: Ես եւս մեկ մտահղացում ունեմ»,- ասել Է Տարանտինոն օգոստոսի 7-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում՝ իր «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի ռուսաստանյան պրեմիերայից առաջ:

Ռեժիսորը նշել Է, որ նոր կինոնկարում ներդրել Է այն ամենը, ինչ ծրագրել Էր: «Եթե պատկերացնելու լինենք, որ իմ բոլոր ֆիլմերը պատմում են միեւնույն պատմությունը եւ յուրաքանչյուր ֆիլմ «շոգեքարշի վագոնիկ» Է, ապա ես ցանկանում եմ ստեղծել մի ֆիլմ, որը կավարտի այդ պատմությունը»,- հավելել Է Տարանտինոն:

«Այդ ֆիլմը կդառնա իմ բոլոր ֆիլմերի ջատագովը»,- պատմել Է ռեժիսորը:

56-ամյա Տարատինոն համաշխարհային փառք Է ձեռք բերել 1994 թվականին «Քրեական ընթերցվածք» կինոնկարի թողարկումից հետո: Նրա աշխատանքների թվում են «Կատաղած շները» (1992 թ.), «Սպանել Բիլին» (2003 թ.), «Սպանել Բիլին 2» (2004 թ.), «Ազատագրված Ջանգոն» (2012 թ.) ֆիլմերը: Նրա վեց ժապավենները տեղ են գտել FHM հանդեսի վարկածով «բոլոր ժամանակների ու ժողովուրդների 100 լավագույն ֆիլմերի» ցուցակում:

«Մեկ անգամ… Հոլիվուդում»-ը Տարանտինոյի իններորդ ֆիլմն Է, որը վարձույթում հայտնվեց օգոստոսի 8-ին: Կինոնկարը պատմում Է այն իրադարձությունների մասին, որոնք 1969 թվականին ծավալվում են Լոս Անջելեսում: Սյուժեի հիմքում ընկած Է հեռուստատեսային վեսթեռնների նախկին աստղի՝ Ռիք Դալթոնի եւ նրա դուբլյորի՝ Քլիֆ Բութի պատմությունը:

Գործողությունը տեղի Է ունենում Չառլզ Մենսոնի հրոսակախմբի մասնակցությամբ իրադարձությունների եւ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ դերասանուհի Շերոն Թեյթի սպանության ֆոնին, Լեոնարդո դի Կապրիոն մարմինավորում Է հոլիվուդյան «աստղին», իսկ Բրեդ Փիթը՝ նրա դուբլյորին:

Բացի Լեոնարդո դի Կապրիոյից եւ Բրեդ Փիթից, ֆիլմում նկարահանվել են նաեւ այլ հայտնի դերասաններ՝ Մարգո Ռոբին, Ալ Պաչինոն, Կուրտ Ռասելը, Թիմոթի Օլիֆանթը, Դաքոթա Ֆանինգը եւ Լյուք Փերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Տարանտինոն ֆիլմը ներկայացրել է Կաննի կինոփառատոնին:

Թամարա Թորոսյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: