Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Իրանի հետ բանակցելու Թրամփի պատրաստակամության մասին


  
դիտումներ: 88

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ ամերիկյան կողմը իրանականից պահանջում է, որ նրանք «մտածեն», թե ինչպես պետք է դադարեցնեն ահաբեկչություն տարածել ամբողջ տարածաշրջանում:

Օրտագուսը նաև նշել է, որ Իրանի իշխանությունները պետք է զանգահարեն Թրամփին, որպեսզի խոսեն պատժամիջոցներից ազատվելու և այլ հարցերի մասին:

«Եվ նա սպասում է նրանց զանգին», - մեկնաբանել է Օրտագուսը:

Ավելի վաղ Օրտագուսը Ռուսաստանին կոչ էր արել չեղարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: