Հայերեն   English   Русский  

Պերուում կամրջից ընկած համբուրվող զույգի տեսանյութը համացանցում է հայտնվել. Տեսանյութ


  
դիտումներ: 573

Պերուի Կուսկո քաղաքում հսկողության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է համբուրվող զույգը կամրջից ընկել:

Համապատասխան տեսանյութը համացանցում հրապարակել է The Daily Mail պարբերականի կայքը: Գրում է Gazeta.ru-ն:

Տեսանյութում երևում է, որ սիրահարները կանգ են առել կամրջի վրա և սկսել են համբուրվել:

Այդ ընթացքում 34-ամյա Մեյբեթ Էսպինոսան նստած է եղել կամրջի բազրիքին, իսկ 36-ամյա Հեկտոր Վիդալը կանգնած է եղել և նրանք գրկախառնվելիս են եղել:

Այնուհետև տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջիկը կորցրել հավասարակշռությունը և սիրելիի հետ միասին ընկել կամրջից:

Ինչպես հետագայում հայտնի է դարձել, 15 մետր բարձրությունից ընկնելուց հետո զույգը մահացել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: