Հայերեն   English   Русский  

1 մլրդ 726 մլն դրամ՝ Երևանում աղբահանության և սանմաքրման աշխատանքների համար


  
դիտումներ: 57

Երևանի ավագանու այսօրվա՝ օգոստոսի 9-ի նիստում Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն առաջարկեց Երևան քաղաքի բյուջեի նախագծում փոփոխություն կատարել․

«Առաջարկում ենք Երևան քաղաքի 2019-ի բյուջեում փոփոխություններ կատարել: Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական աշխատանքների ապահովման նպատակով առաջարկվում է բյուջեով նախատեսված գումարն ավելացնել 1 մլրդ 726 մլն դրամով»,-ասաց փոխքաղաքապետը։

Վերջինս նշեց, որ այդ ծառայությունների համար անհրաժեշտ գումարը ապահովելու նպատակով առաջարկվում է հոդվածատեղափոխություն կատարել՝ նախադպրոցական վերանորոգման համար նախատեսված 91 մլն դրամը փոխանցելով աղբահանության ու սանմաքրման աշխատանքներին:

Ըստ այս նախագծի՝ քաղաքապետարանը ձեռք կբերի 3 աղբաման լվացող մեքենա, 1000 մետաղական աղբարկղ, 5 փոշեկուլ ավտոմեքենա, 11 ձնամաքրող մեծ մեքենա, 10 փոքր ձնամաքրող մեքենա, 22 հատ ձնամաքրող տրակտոր՝ մայթերի մաքրման համար, 10 հատ փոքր աղբահավաք մեքենա։ Նախագիծը ընդունվեց 41 կողմ ձայներով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: