Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դիմում հանձնեցին Մարդու իրավունքների պաշտպանին


  
դիտումներ: 58

Քիչ առաջ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դիմում հանձնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:

Չնայած նրանք ցանկանում էին անձամբ տեսնել և դիմումը հանձնել Արման Թաթոյանին, սակայն գրասենյակի աշխատակիցները տեղեկացրին, որ Թաթոյանը զբաղված է և չի կարող հանդիպել նրանց հետ, փոխարենը խոստացել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել դիմումը և պատասխանել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են սկսել ՄԻՊ գրասենյակի առաջ: Նրանք շարունակում էին հաստատապես պնդել, որ 2-րդ նախագահը քաղաքական բանտարկյալ է և պահանջում էին ՄԻՊ-ից համապատասխան գնահատական տալ այդ երևույթին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: