Հայերեն   English   Русский  

Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպումը վստահվել է Հայասատանին


  
դիտումներ: 310

«Սույն նախագծով միջոցները հատկացվում են մեր ֆեդերացիային, մրցումները տեղի են ունենալու Ծաղկաձորում սեպտեմբերի 18-25-ը։

Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպումը վստահվել է Հայասատանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ օգոստոսի 8-ի կառավարության նիստում վերաբաշխում կատարվեց ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում: Մասնավորապես, Կառավարության ընդունված որոշմամբ ՝ «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված 14 մլն. 813.2 հազար դրամ գումարը հատկացվել է «Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության» կազմակերպմանը:

Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունն անց է կացվելու 2019թ. սեպտեմբերի 18-25-ը` Ծաղկաձորում: Մրցումների բացման արարողությունը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 19-ին, իսկ փակման արարողությունը՝ սեպտեմբերի 24-ին: Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությունից մրցումներին կմասնակցեն տղաների և աղջիկների դպրոցական թիմեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտվել է հուլիսի 30-ին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ 2018 թվականի նոյեմբերին Սոչիում տեղի է ունեցել դպրոցական միջազգային ֆեդերացիայի նիստը, որտեղ որոշում էր կայացվել անցկացնել դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնությունը և դրա կազմակերպման իրավունքը տրվել էր Հայաստանի Հանրապետությանը։

Ակնկալվում է 15 պետությունների մասնակցություն, քանի որ առաջին առաջնությունն է, սովորաբար, շատ պետություններ չեն մասնակցում, բայց մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի մասնակցությունը լինի շատ»,- ասաց Հարությունյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին են Հայաստանի հավաքականի հաղթելու շանսերը, Հարությունյանը, պատասխանեց, որ մեր հավաքականի շանսերը շախմատում միշտ բարձր են եղել։

Ակնկալվում է 15 երկրի մասնակցություն: 2018թ. նոյեմբերի 15-19-ը ՌԴ Սոչի քաղաքում կայացած Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (ISF-ի) գործադիր կոմիտեի հերթական ժողովում Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպումը վստահվել է Հայասատանին:

Նշենք, որ Հայաստանն ունի աշխարհի ամենահավակնոտ շախմատի դպրոցական ծրագիրը: Վերջերս Հայստանը հյուրընկալեց 3-րդ շախմատային կրթական համաժողովը, որն անցկացվեց Ծաղկաձորում և որին մասնակցեց Ստեֆան Լոֆլերը:

Շախմատային կրթության հայրենիքում

Բոլոր հայ երեխաները սովորում են շախմատ դպրոցում: 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու անգամ: 2011 թվականին շախմատի ներդրումը դպրոցում իսկական հեղաշրջում էր: Միջազգային լրատվականները Հայաստանը սկսեցին անվանել աշխարհի ամենախելացի ազգը:

Մեր կառավարությունը կարծես թե շարունակում է սատարել շախմատը՝ վերջերս այն շուրջ 133 000 դոլար հատկացրեց Լևոն Արոնյանին՝ աշխարհի չեմպիոնի կոչման պայքարի համար: Ամեն դեպքում շախմատը դպրոցում ծրագիրը անձեռնամխելի չէ և դեռ պետք է ապացուցի իր արժեքը դպրոցումը: Այն բազում հարցեր է առաջացնում ծնողների շրջանում:

Ի տարբերություն այլ նախնական դպրոցական առարկաների շատ ծնողներ խնդիր ունեն օգնելու իրենց երեխաներին:

Հայաստանը դպրոցականների համար կազմակերպել է հեղինակավոր մրցաշար՝ դպրոցականների Օլիմպիադա: Այս տարի եզրափակիչ կայանում էր միջազգային կոնֆերանսին զուգահեռ՝ Ծաղկաձոր քաղաքում, որը հայտնի է նաև շախմատային կարևորագույն միջազգային մրցաշարերի անցկացմամբ: Մասնավորապես այստեղ է 2015 թվականին կայացել աշխարհի թիմային առաջնությունը: Կոնֆերանսի մասնակիցները այցելեցին դիտելու, թե ինչպես են խաղում Հայաստանի դպրոցականները և շատ տպավորված վերադարձան:

«Սովորաբար նման մրցաշարերում շատ տարօրինակ դիրքեր ենք տեսնում, սակայն այստեղ բոլոր ունեին նորմալ դիրքեր»- ասաց Յուդիթ Պոլգարը:

Սմբատ Լպուտսյանը, ով 17 տարի առաջ հիմնել է Հայաստանի շախմատի ակադեմիան, , որտեղ էլ դրվեցին դպրոցական շախմատի հիմքերը, նշեց, որ մի անգամ, երբ պատահականորեն այցելել է դպրոցական շախմատի դաս ունկնդրելու, զարմացել է, երբ երեխաներն ավելի արագ են լուծել խնդիրները, քան ինքը՝ շախմատի միջազգային գրոսմայստերը:

Լպուտյանը նաև նշեց, որ այժմ ծրագիրն այժմ վերանայման փուլում է, այն ավելի հեշտ և մատչելի դարձնելու ակնհայտ նպատակով: Ի վերջո ծրագրի նպատակը կրթական է և ոչ թե սպորտային: Շախմատւ դպրոցում ծրագիրը հավակնոտ է՝ բայց շատ հեռու ինքնագովասանքից: Կոնֆերանսում հայ բանախոսները ներկայացնում էին դժվարությունները: Առաջին տարիներին դասերն անցկացնում էին շախմատիստներ, որոնք չունեին բավարար մանկավարժական գիտելիքներ: Դպրոցի այլ առարկաների ուսուցիչները, որոնք անցան վերապատրաստում՝ դարձան գերազանց շախմատի ուսուցիչներ:

Գիտաժողովի առաջին բանախոսն էր Հայաստանի կրթության նախարար Արայիկ Հարությունյանը: Արտասահմանցի բանախոսները ընդգծում էին գործնական կողմերը, մասնավորապես ինչպես հավաստիացնել ուսուցիչներին և քաղաքական գործիչներին շախմատի առավելությունների մասին, ինչպես այն կարելի է ներառել առարկաների ցանկում, ինչպես այն կարող է օգտակար լինել հատուկ կարիքներ ունեցող երեխաների շրջանում: Իսլանդիան, Ղազախստանը և Բելառուսը գործուղել էին իրենց ներկայացուցիչներին սովորելու, ինչպես կարելի է ծրագիրը կիրառել իրենց մոտ:

Մասնակիցներից Եվգենի Վլադիմիրովը և Ալեքսանդև Օնիշչուկը գործարկել են շախմատի ծրագրեր համալսարանական մակարդակում՝ համապատասխանաբար Ալմաթիում և Տեծասում: Այս երկու գրոսմայստերներն էլ ՖԻԴԵ-ի կրթական հանձնաժողովի կազմում են: Հանձնաժողովը գլխավորում է Սմբատ Լպուտյանը: Լպուտյանը հանձնաժողովը գլխավորել է

և հանձ առել բարձրացնելու շախմատային կրթության մակարդակը ամբողջ աշխարհում: Միակ կապը նախկին հանձնաժողովի կազմի հետ Քեվին Օքոնելն է, ով այժմ հանջնաժողովի քարտուղարն է:

Գիտաժողովի 70 մասնակիցների թվում էին Յուդիթ Պոլգարը, ով զբաղեցնում է ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահի պաշտոնը, ով իր գործունեությունը ծավալում է շախմատը դպրոցում ծրագրի շրջանակում է քաջածանոթ է ծրագրին: Պոլգարը 2012 թվականից Հունգարիայում իրականացնում է իր ծրագիրը և ՖԻԴԵ-ի փոխնախագահ Նայջել Շորտը, ով նշեց որ եկել է այստեղ սովորելու, որովհետև նոր պաշտոնում ինքը հանդիպել է 5 կրթության նախարարների հետ և մեծ է ցանկությունը նրանց ներկայացնելու շախմատը դպրոցում ծրագիրը:

Հիանալի կազմակերպված և շատ արդյունավետ կայացած գիտաժողովի վեջի քննարկման ընթացքում Ալեքսանդր Օնիշչուկը մի հետաքրքրիր զուգադիպություն նկատեց. 1996 թվականին Երևանում կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում գիտաժողովին մասնակցող 4 գրոսմայստերները մեդալների համար պայքարում մրցում էին միմյանց դեմ: Նայջել Շորթը հաղթեց Յուդիթ Պոլգարին, սակայն Անգլիայի հավաքականը գրավեց 4-րդ հորիզոնականը, իսկ Օնիշչուկը ոչ-ոքի խաղաց Լպուտյանի հետ, որի շնորհիվ Որկրաինայի հավաքականը նվաճեց արծաթե մեդալներ, իսկ Հայաստանի հավաքականը եզրափակեց լավագույն հնգյակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: