Հայերեն   English   Русский  

Թրամփը քննադատել է Հոլիվուդին


  
դիտումներ: 189

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հոլիվուդին: Այդ մասին քաղաքական գործիչը գրել է թվիթերյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ տոմսարկղում հայտնվող ֆիլմերը ստեղծվում են այն բանի համար, որպեսզի քաոս առաջացնեն: Դրանց ստեղծողները դաժան պատկերներ են ստեղծում, իսկ հետո փորձում են մեղադրել ուրիշներին:

«Լիբերալ Հոլիվուդը՝ ծայրահեղ ռասիստական է, զայրույթով և ատելությունով լի», - ասել է Թրամփը:

Նա հավելել է, որ Հոլիվուդում մարդիկ իրենց համարում են էլիտա, բայց իրականում դա այդպես չէ: Իսկական վերնախավը դեմ է Հոլիվուդին:

Անցյալ տարի Արևմտյան Հոլիվուդ քաղաքի քաղաքային վարչակազմը որոշեց հեռացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աստղը Փառքի ծառուղուց, որը գտնվում է հարևան տարածքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: