Հայերեն   English   Русский  

Բեռնատար է շրջվել. Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ճանապարհը փակ է


  
դիտումներ: 883

Սպիրտ տեղափոխող բեռնատարը շրջվել է սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա։

Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհն այս պահին փակ է։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

«Սահմանային անցակետ տանող ավտոճանապարհի վրացական հատվածում՝ սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա, շրջվել է սպիրտ տեղափոխող բեռնատար։ Դրա հետևանքով փակվել է անցակետ տանող ավտոճանապարհը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ այժմ երթևեկությունը դադարեցվել է, սահմանին ավտոմեքենաների հերթ է գոյացել։

Վրացական պատկան մարմինները հայտնում են, որ արդեն սկսվել են շրջված բեռնատարը ճանապարհից հեռացնելու աշխատանքները, շուտով ճանապարհը կբացվի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: