Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ առաջնորդը ներողություն է խնդրել իրենից


  
դիտումներ: 513

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընն իրեն ներողություններով նամակ է ուղարկել: Ամերիկացի առաջնորդն այդ մասին գրել է թվիթերյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ ԿԺԴՀ ղեկավարը ներողություն է խնդրել հրթիռների արձակման համար:

Նշվել է, որ Կիմ Չեն Ընը նաև խոստացել է դադարեցնել փորձարկումները Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի զորավարժությունների ավարտից հետո:

Ավելին ԱՄՆ նախագահը վստահ է, որ առանց միջուկային զենքի, ԿԺԴՀ-ն կդառնա «աշխարհի ամենահաջողակ երկրներից մեկը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը խոսել է Կիմ Չեն Ընի նոր նամակի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: