Հայերեն   English   Русский  

Պոմպեոն հայտարարել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումների մերձեցման մասին


  
դիտումներ: 471

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է Սիրիայի հարցով բանակցություններում Միացյալ Նահանգների և Թուրքիայի դիրքորոշումների համընկման մասին: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև բանակցությունները հանգեցրել են Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում անվտանգության հուսալի մեխանիզմի ստեղծման գործում լուրջ առաջընթացի:

Պոմպեոն նաև նշել է, որ այնտեղ անվտանգության գոտիների ստեղծումը կօգնի հասնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դրական էր անվանել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: