Հայերեն   English   Русский  

Լևոն Արոնյանը՝ առաջատար


  
դիտումներ: 220

Լևոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) շարքի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) արագ շախմատի 6-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով մրցեց

ԱՄՆ-ն ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսի հետ և 70-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի։

Արոնյանը 10 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ունի 9 միավոր։

Առաջին տուրում Արոնյանը հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, երկրորդ տուրում՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, երրորդ տուրում՝ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, չորրորդ տուրում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ, 5-րդ տուրում պարտության մատնել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։

Արագ շախմատի մրցաշարի վերջին երեք տուրերում օգոստոսի 12-ին Արոնյանի մրցակիցները կլինեն ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, հունգարացի Ռիչարդ Ռապորտը եւ չինացի Յու Յանջին։

Օգոստոսի 13-15-ը կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը՝ 18 տուր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: