Հայերեն   English   Русский  

Աթենքի մերձակայքում իշխանությունները հրդեհի պատճառով տարհանում են բնակիչներին


  
դիտումներ: 146

Հունական Պեանիայի Իմիտոս լեռան ստորոտում բռնկված հրդեհների պատճառով իշխանությունները տարհանել են բնակչությանը: Այս մասին հայտնել է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ հրդեհը սկսվել է տեղական ժամանակով 3.18-ին: Անհապաղ դեպքի վայր են ուղարկվել հրշեջ ծառայության բրիգադները (133 հրշեջ, 42 մեքենա):

Ներկայումս իշխանությունները մտադիր են օգտագործել առկա բոլոր օդային միջոցները ՝ հրդեհը մարելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանում շոգի պատճառով հրդեհի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: