Հայերեն   English   Русский  

Բորիս Ջոնսոնի կինը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին


  
դիտումներ: 176

The Sunday Times պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի կինը ՝ Մարինա Ուիլլերը, որի հետ վարչապետն այժմ ամուսնալուծության փուլում է գտնվում, առաջին անգամ խոսել է քաղցկեղի դեմ պայքարի մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքով ՝ 2019-ի ամռանը արգանդի վզիկի ուռուցքը հեռացնելու համար երեք վիրահատության է ենթարկվել:

Նա նշել է, որ այս հիվանդությունը, որի մասին տեղեկացել է 2019-ի սկզբին, անակնկալ էր նրա համար, և, հետևաբար, ստիպված է եղել հրաժարվել Ռուսաստան պլանավորված ուղևորությունից:

Միևնույն ժամանակ, Ուիլլերը շեշտել է, որ բուժումը հաջող է անցել: Անալիզների համաձայն՝ ուռուցքը չի հասցրել տարածվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոնսոնը որոշել է կնոջն ավելի քան 3 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: