Հայերեն   English   Русский  

Սյունիքում բռնկված խոշոր հրդեհը մինչ այս պահը չի մարվել


  
դիտումներ: 81

Օգոստոսի 11-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 16:50-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում էր բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում:

Այս պահին հրդեհն ընդգրկում է ընդհանուր երկու կիլոմետր ճակատային լայնություն և մեկուկես կիլոմետր երկարություն, առկա է նաև տարածման վտանգ: Հրդեհը չի սպառնում բնակավայրերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Օգոստոսի 12-ին, ժամը 08:10-ին ծավալվել է օպերատիվ շտաբ: Հետախուզման արդյունքում պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտ 10-12 հա բուսածածկ տարածքում, այրվել են խոտածածկույթ, գիհի և եղեգնուտ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:46-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 67 փրկարար (4 մարտական հաշվարկ), ՓԾ օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան, ՊՆ Մեղրու N զորամասից 30 զինվոր, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15, «Արևիկ ազգային պարկ»-ի 15 աշխատակից և Մեղրու ՃՇՇ-ից մեկ միավոր տեխնիկա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: