Հայերեն   English   Русский  

Սիրիայում ահաբեկիչների գրոհների հետևանքով Սիրիայի բանակի 23 զինծառայողներ են զոհվել


  
դիտումներ: 186

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 10-ին և 11-ին ահաբեկիչների գրոհներին պատասխանելիս սիրիական բանակի 23 զինվորական է սպանվել, յոթը՝ վիրավորվել: Գրում է Gazeta.ru-ն:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ գրոհայինները հարձակվել են Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի վրա օգոստոսի 10-ին Իկկո բնակավայրի տարածքում՝ Սուկայք-Աչանի ուղղությամբ, օգոստոսի 11-ին ՝ Մուրեք-Աչան և Կաֆեր Այն - Կաֆեր Նբուդա ուղղությամբ:

Նշվել է, որ ահակեկիչների կողմից բոլոր հարձակումները հետ են մղվել Սիրիայի կառավարական ուժերի կողմից:

Հարձակումները ետ մղելիս սիրիական արաբական բանակի 23 զինվորական է զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել: Զինյալները լուրջ կորուստներ են կրել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի Խմեյմիմ ավիաբազայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել գրոհայինների հարձակումը, որը նրանք իրականացրել էին անօդաչուների օգնությամբ: Հարձակման ընթացքում վեց ինքնաթիռներ գնդակոծվել են օդանավակայան տանելու ճանապարհին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: