Հայերեն   English   Русский  

Ալեն Դելոնի որդին պատմել է դերասանի ինքնազգացողության մասին


  
դիտումներ: 694

Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի ինքնազգացողությունը, որը շաբաթներ առաջ կաթված էր ստացել և բուժման ենթարկվել Շվեյցարիայի կլինիկաներից մեկում, բարելավվել է: Այդ մասին հայտարարել է նրա որդին ՝ Ալեն-Ֆաբիեն Դելոնը: Գրում է Gazeta.ru-ն:

«Շնորհակալ եմ ձեր բազմաթիվ հաղորդագրությունների համար, որոնք հուզեցին իմ սիրտը: Ինչպես տեսնում եք, նրա ինքնազգացողությունը բարելավվում է, և նա համբուրում է ձեզ», - գրել է նա ինստագրամի իր էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեն Դելոնը սրտի կաթված և գլխուղեղի թեթև արյունազեղում է ստացել: Նրան վիրահատել են Փարիզի հիվանդանոցներից մեկում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: