Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». ՍԴ դատավորներին առաջարկվող «բարտերի» ժամկետը պատահական չէ ընտրված


  
դիտումներ: 842

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրենսդրական փոփո­խություններով իշխա­նությունները յուրօրինակ «բարտեր» են առաջարկում ՍԴ դատավորներին՝

հրաժարականի դիմաց աշխատավարձ եւ սոցերաշխիքներ: Իսկ նախագծում նշված ժամկետը՝ հոկտեմբերի 31-ը, պատահական չէ ընտրված, իշխանությունների նման շտապողականությունը պայմանավորված է Ստամբուլյան կոնվենցիա­յի վավերացման խնդրով:


Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական կառույցներին երաշխա­վորել է, որ ԵՄ ֆինանսավորման դիմաց Հայաստանը մինչեւ աշնան սկիզբը կվավերացնի կոնվենցիան: Եվ քանի որ, համաձայն օրենքի, նախքան ԱԺ-ում վավերացումը, ՍԴ-ն պետք է դրա վերաբերյալ գնահատական տա, իշխա­նությունը մտահոգություն ունի, որ ՍԴ-ն կարող է հակասահմանադրական ճանաչել կոնվենցիան՝ տապալելով իրենց ծրագրերը: Այդ պատճառով էլ մինչ այս պահը կոնվենցիան չի ուղարկվել ՍԴ, եւ ամեն ինչ արվում է, որ մինչ դրա ՍԴ գնալը դատա­վորների կազմը փոփոխված լինի եւ կառավարելի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում






Մեկնաբանություններ - 1

agob.k     13.08.2019 betk je ST tadavorner hraGaraqan dan yte iskabes hay azki zavaqner u arGanabadiv martik yn ? isk tavajan nikol vojinj ji qrnal anel u kluh badin quda
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: