Հայերեն   English   Русский  

​Արփինե Հովհաննիսյանի կոչը Արդարադատության նախարարության երիտասարդներին


  
դիտումներ: 150

ԱԺ նախկին պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ԱՆ-ի աշխատակիցներին:

Նա մասնավորապես գրել է.

«Արդարադատության նախարարության երիտասարդներին փոխանցեք, որ անմեղ դեմքով փաստեր ու փաստարկներ ներկայացնելուց չմոռանան մի երկու փաստ էլ ներկայացնել քաղաքական իրողությունների մասին, որոնք հիմք են դարձել իրենց դարակազմիկ նախագծի համար:

Բովանդակային առաջարկներ ընդունելու պատրաստակամության մասով էլ նախ խորհուրդ՝ քաղաքական թեստ անցեք ղեկավարության հետ՝ որն է բովանդակային առաջարկը, օրինակ եթե այն հակասում է քաղաքական նպատակահարմարությանը դադարու՞մ է լինել բովանդակային թե՞ ոչ։ Կամ եթե ձեր նախագիծը հակասահմանադրական է, դա բովանդակայի՞ն է թե՞ ոչ։ Երբ ճշտեք՝ ասեք՝ բովանդակային առաջարկների պակաս չեք զգա։ Փաստերի ու փաստարկների՝ առավել եւս»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: