Հայերեն   English   Русский  

Աթամբաևին սպանության մեջ մեղադրանք է առաջադրվել


  
դիտումներ: 162

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի գլխավոր դատախազության քննչական վարչության ղեկավար Զամիր Բեյշեյկևը սպանության մեջ մեղադրանք է առաջադրել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ նա մեղադրվում է նաև առանձնահատուկ լուրջ հանցագործությունների մեջ, ինչպիսիք են անկարգություններ կազմակերպելը, սպանությունը, սպանության փորձը:

Բացի այդ, նա մեղադրվում է պատանդ վերցնելու և պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Նշվում է, որ Աթամբաևը կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը մեղադրել է Աթամբաևին հեղաշրջում նախապատրաստելու մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: