Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն Պարսից ծոցը վառոդի տակառի է վերածել. Զարիֆ


  
դիտումներ: 252

Ամերիկյան զենքի առևտուրը Պարսից ծոցի տարածաշրջանը վառոդի տակառի է վերածել, որը կարող է պայթել ցանկացած պահի: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Գրում է Russian.rt.com-ը:

«Անցյալ տարի Միացյալ Նահանգները տարածաշրջանին 50 միլիարդ դոլար արժողությամբ զենք է տարածել: Տարածաշրջանի որոշ երկրներ, որտեղ ապրում է մեր բնակչության ավելի քան մեկ երրորդը, 87 միլիարդ դոլար են ծախսում ռազմական գնումների համար: Եկեք համեմատություն կատարենք՝ անցյալ տարի Իրանը ծախսել է 16 միլիարդ դոլար իր ամբողջ զինված ուժերի վրա, չնայած այն հանգամնքին, որ բանակում կա գրեթե մեկ միլիոն մարդ», - Press TV հեռուստաալիքը մեջբերում է Զարիֆի խոսքերը:

Նրա խոսքով ՝ ԱՄԷ-ն «ծախսել է 22 միլիարդ դոլար», իսկ Սաուդյան Արաբիան ՝ 87 միլիարդ դոլար:

«Եթե դուք խոսում եք տարածաշրջանից բխող սպառնալիքների մասին, ապա սպառնալիքները գալիս են Միացյալ Նահանգներից և նրա դաշնակիցներից, որոնք տարածաշրջանը լցնում են զենքով, ինչն այն պայթյունավտանգ է դարձնում», - հավելել է Զարիֆը:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ իր երկրի հետ պատերազմը կլինի «բոլոր պատերազմների մայրը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: