Հայերեն   English   Русский  

​Ակնհայտ սուտը ստիպեց BBC֊ին մեկ քայլ նահանջել. ադրբեջանական հակահայ ու տեր֊պետրոսյանական հակաղարաբաղցի սև քարոզների զուգահեռը


Վահան Իշխանյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 2486

Ադրբեջանցի գրող Էլչին Հասանովի «Մարդակեր Կարինեն» տեքստի հերոսը Կարինե Հարությունյանն է, ով զբաղվում է ադրբեջանցիներ ուտելով։ Հասանովն էլ իր գործի ժանրը ոչ թե վեպ կամ պատմված է անվանել, այլ հրապարակախոսություն,

որ այն հնարավորինս իրական զգացվի։ Տեքստում «հայերի մոտ գերի ընկած» ադրբեջանցիները պատմում են Կարինեի դաժանությունները, օրինակ այսպիսի բաներ, Կարինեն ասում է. «Ես ուզում եմ, որ դուք ինձ ադրբեջանցի աղջիկ բերեք: Ջահել, սիրուն, շեկլիկ: Ես նրան մեծագույն հաճույքով կճաշակեմ: Զզվել եմ մազոտ տղամարդ ուտելուց, հատկապես որ ադրբեջանցիները գարշելի հոտ ունեն»:

Կամ, «Հիշո՞ւմ ես էն գերի հղի ադրբեջանցուն: Չե՞ս հիշում՝ նրան սանմասում էին տեղավորել: Հենց նա: Իսկ հիշո՞ւմ ես հային՝ Կարինեին, Էդ Կարինեն նրան տարել էր, ու նրա մանկանը հենց փորի մեջ կրծելով պատառոտել էր: Սա՜ղ-սաղ: Էդ ինձ հավաստի աղբյուրներ են ասել»: (տես մեկնաբանությունում հղումը՝ «Մարդակեր Կարինե». Սադի արևելյան ժառանգորդը»):
Ֆաշիզմը ծարավ է ֆոբիայի, որ նախ հասարկությանը վախեցնի, ապա քշի թիրախի վրա։ Այդպես, Ադրբեջանում մշակվում է արմենիաֆոբիա, որ ամբոխը հեշտ քշվի հայկական դիրքերի վրա։

Հայաստանում էլ Տեր֊պետրոսյան֊փաշինյանական շրջնակները մի ուրիշ միֆ ստեղծեցին՝ դաժան, արյունարբու ղարաբաղցու միֆը, որը, ճիշտ է գրականություն կարծես չի մտել, բայց տարածվում է լրագրողական ժանրերում և մտել է ՀՔԾ քննիչի հարցերի մեջ՝ թե իբր Ղարաբաղից եկած 20 հոգիանոց ջոկատը գեներալ Օգանովսկու հրամանտրությամբ գնդակահարել է ցուցարներին, և սպանել 10 հոգու։ BBC֊ին էլ նախաքննական հարցաքննությունները վերցրել, հարցը առանձնացրել, անունը դրել լրագրային հարցաքննություն ու հրապարակել՝ «Ով գնդակահարեց ցուցարաներին Երևանում 2008֊ի՞ն. հետաքննությունը ցույց է տալիս Ղարաբաղի ջոկատին», ինչպես ասենք նյութ հրապարակեր՝ « «Ո՞ւր են կորել Բաքվի հրդեհից տուժածները. Հասանովը ցույց է տալիս հայ մարդակերներին»։

BBCի սև քարոզը այնպիսի աղմուկ հանեց, որ հեղինակ Գրիգոր Աթանեսյանը ստիպված մի անգամ էլ BBC֊ի եթերում խոսեց, ասեց՝ մենք չգիտենք թե մարտի 1֊ին ով է կրակել։ Բայց էնքան ամբարտավան, որ փոխանակ խոստովանի սեփական մեղքը, լրագրողական անբարեղճության համար ներողություն խնդրի, իր ստերի դեմ վրդովմունքը որակեց, թե հայ հասարակությունը անառողջ է և վարակված դավադրական տեսություններով։

Աթանեսյանն ու իր խմբագիրը իհարկե էնքան հիմար չեն, որ չհասկանա՝ քննիչի հարցը փաստարկ չի։ Եթե ինչ որ վարակ կա, ապա հակաղարաբաղցիական քարոզն է, որ 20 տարուց ավել տարածում են Տեր֊Պետրոսյանական շրջանակները և որը իր քարոզչությանն է ծառայեցրել BBC֊ին։

Լրագրողական հետաքննության գործը ոչ թե քննիչի հարցը որպես հայտնագործություն տարածելն է, այլ պարզելը՝ թե արդյո՞ք այդ վարկածը իրական է, և երբ կպարզեր, որ սուտ է՝ կամ կգրեր իրականությունը(մարտի 1֊ին ցուցարարները գրոհել են ոստիկանական կարդոնների վրա, որի արդյունքում 100ավոր ոստիկաններ և ցուցարներ են վիրավորվել, և տարբեր հրազեններից 8 ցուցարար և 2 ոստիկան զոհվել), կամ էլ կարող էր հետաքննությունը շարունակել, թե ինչո՞ւ է այդ սուտը հորինվել։ Այդպես, կհասներ 1998 թիվ, երբ Տեր֊Պետրոսյանին ու նրա շրջապատին ընդունելու համար ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային լուծումը, ուր չկար Ղարաբաղի կարգավիճակի մասին կետ, հեռացրին իշխանությունից, և որ հեռացնողներից երկուսը Ղարաբաղից հրավիրված ղեկավարներ էին, որոնք դարձան Հայաստանի նախագահներ։

Այն ժամանակ Տեր֊Պետրոսյանը ասում էր որ մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը, տնտեսությունը չի զարգանա, մարդիկ վատ են ապրելու։

Սակայն նրա կանխատեսումը չիրականացավ, հակառակը, նրան գցելուց հետո երկիրը զարգացավ՝ հնա֊ն աճեց 6անգամ, աղքատությունը 50տոկոսով նվազեց, 2004-2006 թվերին էլ արտագաղթը դադարեց, ներգաղթ եղավ։

Բայց Տեր Պետրոսյանը կանգ չառավ, և հետագա իր ամբողջ քաղաքական գործնեությունը հիմնեց ղարաբաղցիների դեմ ֆոբիա ստեղծելով։ ինչո՞ւ. քանի որ ինքն ու իր շրջապատը կարծում են, թե կարգավորման իրենց տարբերակի գլխավոր խոչընդոտը Ղարաբաղի բնակչությունն է, այսինքն ղարաբաղցիները։

2008֊ի նախագահական ընտրություններին նա թունավորում էր հանրությանը՝ տրամադրելով ղարաբաղցիների դեմ, թե տեսեք, եկել ձեր բաժինը խլում, հարստանում են։ Խնդրեմ, Փետրվարի 28֊ի հանրահավաքին Տեր֊Պետրոսյանը հայտարարեց.
«Տասը տարում 15.000 մարդ Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, հիմնականում` Երևան։ Նրանցից յուրաքանչյուրին պաշտոն է տրվել: Դա բավական չէր, հիմա բիզնեսի ոլորտն է տրվում նրանց»։

Իսկ արդեն մարտի 1֊ին Տեր֊Պետրոսյանի ամենաակտիվ զինակից Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին գրոհի տանելով բղավում էր. «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»(Մարտի 1֊ի հակաղարաբաղցիական տրամադրությունների մասին տես մեկնաբանությունում «Ներքին արյունահոսություն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դեմ»)։

Տեր֊Պետրոսյան֊Փաշինյանական շրջանակների հակաղարաբաղցիական սև քարոզչությունը թե «Ղարաբաղից եկան, ձեր կյանքը փչացրին», մարտի 1֊ից հետո դարձավ «Ղարաբաղից եկան, ձեզ վրա կրակեցին» թեզով։ Մեկ էլ աճեց «բարբառագետ» ցուցարների թիվը, որ սկսեցին տարածել թե մարտի 1֊ին ցուցարներին խփողները ղարաբաղի բարբառով էին խոսում(ինպես Հասանովի գերիներն էին մեջբերում Կարինեի խոսքերը)։ Անտեղյակ մարդիկ էլ, չիմանալով, թե ինչ է եղել մարտի 1֊ին, հավատում էին` վայ այդ արյունարբու ղարաբաղցիները։

Էնքան տարվեցին իրենց ստեղծած ստով, որ մարտի 1֊ի գործի վերաբացման հիմքում դրեցին այն։ Բայց ստի տակից դուրս գալ չկարողացան, 1937թիվը չի որ առանց դատ, տրոյկան ինչ ուզի հորինի, ու դատավճիռ արձակի, 21֊րդ դարն է, երբ նախաքննությունն ու դատաքննությունը նաղլ չեն կարող դառնալ։ Բա որ չեն կարող ապացուցել, ի՞նչ անեն, հո ջանքերը այդպես չե՞ն թողնի կորչի։ Ու գտան այն միջազգային լրատվամիջոցը որ հաճույքով նաղլը որպես ճշմարտություն կտարածեր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: