Հայերեն   English   Русский  

«Սանիթեք» ընկերությունը պետությանը պարտք է 500 միլիարդ դրամ. Էդվարդ Հովհաննիսյան


  
դիտումներ: 87

Այսօր՝ օգոստոսի 13-ին, Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարեց, որ,

ըստ նախնական հաշվարկների, «Սանիթեք» ընկերությունը պետությանը պարտք է 500 միլիարդ դրամ:

Ըստ նրա՝ պետք է սպասել հետաքննության վերջնական արդյունքներին և միայն դրանից հետո մտածել վնասը վերականգնելու մասին:

Հովհաննիսյանը շեշտեց, որ ընկերությունը աղբի տեղափոխումը ներկայացրել է որպես բեռնափոխադրման գործունեություն, մինչդեռ տարածքների սանիտարական մաքրումը կամ ձնամաքրման աշխատանքները հարկվում են ավելացված արժեքի հարկով:

«Մենք կարծում ենք, որ աղբի տեղափոխությունը պետք է համարել հենց աղբահանության մաս: Բացի այդ, աղբի տեղափոխման ընկերության գործունեությունը չի համապապատասխանում բեռնափոխադրման չափանիշներին», - ասաց նա:

Պաշտոնյան հավելեց, որ ընկերությունը պարտքեր ունի նաեւ բնապահպնական հարկի վճարման մասով, սակայն պետք է սպասել քրեական գործի ավարտին և հետո արդեն ամփոփել արդյունքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: