Հայերեն   English   Русский  

Եթե հնարավոր է ապրիլյան պատերազմի մասնակցի բուժումը Հայաստանում կազմակերպել, ապա պետք է կազմակերպվի Հայաստանում. Տոնոյան


  
դիտումներ: 50

Այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանի բուժման խնդրին, ասաց, որ եթե հնարավոր է նրա բուժումը Հայաստանում կազմակերպել, ապա պետք է կազմակերպվի Հայաստանում։

«Գոյություն ունի կարգ, Կառավարության որոշում, գործում են օրենքներ, ըստ որոնց՝ եթե Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ բուժում իրականացնել, ապա զինծառայողներին հնարավորությունը տրվում է բուժումն իրականացնել արտերկրում։ Եթե հանձնաժողովը, որը գլխավորում է Առողջապահության նախարարը, այդ որոշումը չի կայացնում, բնական է, որ պետք է բուժումն առանց սուբյեկտիվ մոտեցումների իրանականացվի Հայաստանում։ Կարող է բոլորն ասեն՝ ես ուզում եմ գնալ այստեղ կամ այնտեղ բուժում ստանալու, բայց այդպես չի կարելի, եթե այդ բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, պետք է կազմակերպեն Հայաստանում։ Եվ դրա պատասխանատվությունը կրում են համապատասխան կառույցները»,–նշեց նա։

Հարցին՝ սահմանագծինարդյոք լարվածություն կա՞, Տոնոյանն ասաց. «Այդ պահին համեմատաբար անդորր է, խաղաղ է»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, բուժումն արտասահմանում շարունակելու՝ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի դիմումն Առողջապահության նախարարությունը մերժել է՝ պատճառաբանելով, թե Գերմանիայից ստացված պատասխանում հարյուրտոկոսանոց երաշխիք չկա, որ նա կկարողանա քայլել։ Հայկի ընկերները հանգանակություն են սկսել, այս պահին հավաքվել է 8619 դոլար, իսկ վիրահատությունն արժե 35000 եվրո։ 33-ամյա Հայկ Սեխլիյանին շտապ բուժում է անհրաժեշտ։ Նրա մարմնի մեջ բեկոր կա, որ ընդամենը մեկ սանտիմետր է հեռու ողնուղեղից։ Նախկին զինծառայողի առողջական վիճակը հետզհետե վատթարանում է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: