Հայերեն   English   Русский  

​«Հիշում ենք և պահանջում». միջոցառում՝ նվիրված Ռուբեն Սևակի 130-ամյակին


  
դիտումներ: 2278

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ բանաստեղծի 130-ամյակին: «Հիշում ենք և պահանջում» խորագրով միջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մինչ միջոցառման մեկնարկը կրթօջախի հյուրերն ու համակազմը նախ ծաղիկներ են խոնարհել Ռուբեն Սևակի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով հայ բանաստեղծի հիշատակին: Միջոցառման շրջանակում դպրոցի աշակերտների մատուցմամբ բեմականացվել են հատվածներ հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակի կյանքից ու ստեղծագործական գործունեությունից: Հարկ է նշել, որ Երևանի Ռուբեն Սևակի անվան դպրոցում կազմակերպված միջոցառմամբ տրվել է կրթօջախներում նախատեսվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: