Հայերեն   English   Русский  

ԿԽՄԿ–ն Արայիկ Ղազարյանի հարցով ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակ


  
դիտումներ: 77

Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ:

NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռեւս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ իր կարծիքով՝ զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է։

Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։

Վերջինս տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: