Հայերեն   English   Русский  

ԶԼՄ-ները՝ թվիթերում Թրամփի գրառումների գլխավոր թեմայի մասին


  
դիտումներ: 100

The Economist պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան լրատվամիջոցները հաշվել են, թե որքան հաճախ է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրում Ռուսաստանի մասին:Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ թվիթերյան իր գրառումներում ամերիկացի առաջնորդը Ռուսաստանի մասին ավելի հաճախ է հիշում, քան ցանկացած այլ երկրի:

Նշվել է, որ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Թրամփը թվիթերում ավելի քան 297 գրառումներում նշել է Ռուսաստանի, 163 անգամ ԿԺԴՀ-ի և այնուհետև Չինաստանի մասին:

Նշվում է, որ 2016 թվականից ի վեր ԱՄՆ նախագահը 1384 անգամ իր գրառումներում հիշատակել է արտասահմանյան երկրներին: Նրանց թիվը նույնպես հաշվարկվել է: Ընդհանուր առմամբ, Թրամփը նշել է 81 երկրի անուն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը խոսել է Ռուսաստանի հետ դավադրության գործի փակման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: