Հայերեն   English   Русский  

Գրքերում կարդալն այլ բան է, իրական պատկերն՝ այլ. Համահայկականի մասնակիցներն Իշխան Զաքարյանի հետ այցելել են Ծիծեռնակաբերդ


  
դիտումներ: 134

Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակից բոլոր թիմերն այսօր՝ օգոստոսի 13-ին, իրենց ազատ օրը սկսել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ:

‹‹Համահայկական խաղերին մասնակցում են եղեռնազարկ ժողովրդի զավակները: Նրանց համար չափազանց կարևոր է լինել Ծիծեռնակաբերդում, այցելել Հայոց ցեղասպանության թանգարան: Գրքերում կարդալն այլ բան է, թանգարան գալը, իրական պատկերներ տեսնելն՝ այլ: Այս հուշահամալիրը պիտի բոլոր սերունդներին հզորություն, ոգու ամրություն տա, որպեսզի ապագայում նրանք կարողանանան իրականացնել այն երազանքները, որոնք ունեցել են մեր նախնիները››,- ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Ծիծեռնակաբերդ այցելությունը Համահայկական խաղերի մասնակիցների համար ավանդույթ է դարձել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: