Քաղավիացիայի կոմիտեն հերքում է «Պոբեդա» ավիաընկերությանը խոչընդոտելու մասին լուրերը
դիտումներ: 152
Կոմիտեն հայտնում է, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու համար որևէ հայտ չի ստացել: ՌԴ ավիացիոն իշխանություններից դիվանագիտական ուղիներով չի ստացվել նաև ավիաընկերության նշանակումը Ռուսաստանի որեւէ քաղաքից դեպի Երեւան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ։
Ավելին, Կոմիտեն մինչ այս պահը չի ստացել որեւէ պաշտոնական գրություն ավիաընկերությունից Աշուն/Ձմեռ 2019-2020 նավիգացիոն շրջանում չվերթներ չիրականացնելու վերաբերյալ։