Հայերեն   English   Русский  

Աշխարհում կարմրուկի դեպքերի կտրուկ աճ է գրանցվել


  
դիտումներ: 181

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է ամբողջ աշխարհում կարմրուկ հիվանդության դեպքերի կտրուկ աճի մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվել է, որ հունվարի սկզբից մինչև հուլիսի վերջը աշխարհում գրանցվել է մոտ 365 հազար հիվանդ:

Նշվում է, որ այս տվյալները երեք անգամ գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները:

Հիվանդությունների ամենամեծ թիվը գրանցվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մադագասկարում և Ուկրաինայում:

Կարմրուկի բռնկումներ գրանցվել են Անգոլայում, Կամերունում, Չադում, Ղազախստանում, Նիգերիայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: