Հայերեն   English   Русский  

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն (թարմացված)


  
դիտումներ: 203

Օգոստոսի 13-ին, ժամը 16:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 1-ին փողոցի տներից մեկի բակում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկումով:փ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան բակում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին, մարվել՝ 16:59-ին: Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:

***

Ժամը 14:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի գազի բալոնից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի բաց պատշգամբում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որը մարվել է տեղի ուժերով: Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: