Հայերեն   English   Русский  

Քարը փեշներիցդ թափեք, դուրս եկեք էդ անպտուղ ու չար տենդից, օգնեք ավելի լավ պետություն ու հասարակություն կառուցել


Արարատ Միրզոյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 878

Տևական ժամանակ է՝ փորձում եմ որևէ կերպ չարձագանքել ինձ վերաբերող ոչ օբյեկտիվ «վերլուծություններին», ինձ զրպարտող տեղեկատվական աղբին ու ստին։

Երբեմն, սակայն, հավելյալ պարզաբանման անհրաժեշտություն իսկապես լինում է։ Եվ այսպես՝

1. Մի «թերթ» գրում է, թե հուլիսի 19-21-ը Բոստոնում գտնվելիս ես ունեցել եմ միայն մեկ հանդիպում հայ համայնքի հետ, այցելություն «Հայրենիք» կենտրոն և Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող։

Տեղեկացնեմ՝ բացի նշվածից՝ այդ օրերին Բոստոնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ համատեղ մի քանի հանդիպումներ ու աշխատանքնային քնարկումներ ենք ունեցել 20-ից ավելի հայազգի գործարարների, տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս նկարն արված է այդ հանդիպումներից մեկի ընթացքում և վերցված է փոխվարչապետի՝ հուլիսի 21-ին արված գրառումից: Նկարում տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն և գործարար Նուբար Աֆեյանն են։

2. Նույն աղբյուրը նշում է, որ հուլիսի 25-26-ը ես գտնվել եմ Նյու Յորքում, և կասկածի տակ է դնում այնտեղ իմ ունեցած հանդիպումները։

Սիրով տեղեկացնեմ։ Ոչ թե հանդիպումներ, այլ հանդիպում։ Նյու Յորք գնացել եմ հուլիսի 25-ին, այդ օրը ունեցել եմ մեկ շատ կարևոր աշխատանքային ընթրիք մի հայազգի գործչի հետ՝ հայաստանյան և համահայկական օրակարգով։ Գերադասել ենք առայժմ մանրամասները չհրապարակել։ Հաջորդ օրը վերադարձել եմ Հայաստան։

Ընդ որում՝ բյուջեի միջոցները խնայելու համար պատվիրակությանն ուղեկցող ԱԺ աշխատակիցները (արարողակարգի, արտաքին կապերի և հանրության հետ կապերի ուղղություններով) Բոստոնից վերադարձել են Հայաստան և ինձ չեն ուղեկցել Նյու Յորքում։ Այստեղ իմ հետ եղել է միայն իմ օգնականը։

3. Կարևոր հարց՝ հուլիսի 22-24-ը։

Այո, այս ընթացքում ես որևէ աշխատանքային գործունեություն չեմ ծավալել։ Եվ չէի էլ կարող՝ այդ օրերին ես գտնվել եմ արձակուրդում։ Բնականաբար այդ օրերի համար պետբյուջեից չի վճարվել գեթ մեկ դրամի օրապահիկ, ներկայացուցչական կամ որևէ այլ ծախս (հուսամ արձակուրդային վճարը նորմալ կհամարեք)։ Նույնիսկ Բոստոնից մեկնելու և Նյու Յորք գնալու ճանապարհածախսը բյուջեի հաշվին չի եղել։

Այնպես որ՝ իմ՝ «օվկիանոսից այն կողմ աշխատանքային այցի անվան տակ զբոսնելու» մասին պնդումը հերթական անհեթեթությունն ու վիրավորանքն է։

Հ․Գ․ Որոշ շրջանակներին՝ քարը փեշներիցդ թափեք, դուրս եկեք էդ անպտուղ ու չար տենդից, օգնեք ավելի լավ պետություն ու հասարակություն կառուցել։ Դրանից նաև դուք և ձեր զավակներն են շահելու։






Մեկնաբանություններ - 1

agob.k     15.08.2019 amerqajiner injbes kidek baderaz yn haydararel morukavor DACHI TEM u aha mi morukavor eqaj a irenj mod ipr hayastani AG nahakah
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: