Հայերեն   English   Русский  

Շենգավիթում դանակահարությունից տուժել է 15-ամյա պատանին


  
դիտումներ: 38

Օգոստոսի 13-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ կրծքավանդակի 3-րդ, 4-րդ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 15-ամյա պատանու:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Եղ.Թադևոսյան փողոցում գտնվող սուպերմարկետի հետնամասում, վիճաբանության ժամանակ, պատանուն դանակով հարվածել է նույն փողոցի 15-ամյա մի բնակիչ, որը ժամը 23.55-ին ներկայացվել է բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել հիվանդանոց տեղափոխված պատանուն:

Նա ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ դանակահարված պատանին ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: