Հայերեն   English   Русский  

Արդեն 7-րդ բողոքն ենք ուղարկում ՄԻԵԴ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի մամուլի ասուլիսը. ուղիղ


  
դիտումներ: 126

«2019 թվականի հունիսի 26-ին մեր կողմից ներկայացվել է միջնորդություն պարոն Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ: Օրենքով նշված է, որ նման միջնորդություններ ստանալուց հետո դատարանը դրանք քննում է անմիջապես, սակայն մինչ այսօր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեր միջնորդությունը չի քննել: Մենք արդեն դիմել ենք Եվրոպական դատարան այս հարցով, սա արդեն 7-րդ բողոքն է, որ մենք ներկայացնում ենք Եվրոպական դատարան և հայտնելու ենք դատարանին, որ գրավի միջնորդությունը չի քննվում: Ընդհանուր իրավասության դատարանից ներկայացվող պատճառաբանությունն այն է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը չի կարող քննել միջնորդությունը, քանի որ նրա լիազորությունները դադարեցված են, իսկ մեկ այլ դատավորի դեռ չի մակագրվել գործը»:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ասուլիսի ընթացքում նա նաև անդրադառնում է ՍԴ-ում կատարվող իրադարձություններին ու Ռոբերտ Քոչարյանի գործին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: