Հայերեն   English   Русский  

​Թրամփի վարչակազմը գնահատել է Բիգենի հնարավոր ներդրումը ՌԴ-ի հետ հարաբերություններում


  
դիտումներ: 105

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում պատմել են, թե ինչպես ԿԺԴՀ հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը կկարողանա նպաստել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Գրում է Gazeta.ru-ն:

Աղբյուրների խոսքերով՝ Սպիտակ տանն այս թեկնածուին ամենահարմարն են համարում, քանի որ նա պաշտոնյաների հետ աշխատելու փորձ ունի: Նա աշխատել է Ford Motor ընկերությունում և պատասխանատու է եղել արտաքին իշխանությունների հետ հարաբերությունների հաստատման համար, ինչը կարող է օգտակար լինել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների հաստատման համար:

Նշվել է, որ Բիգենն անձամբ կարող էր հետաքրքրվել այդ նշանակմամբ, քանի որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները դանդաղ են զարգանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: