Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում քնարկում են դաշնակիցների հետ Ասիայում նոր հրթիռների տեղակայումը


  
դիտումներ: 114

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Անդրեա Թոմփսոնը հայտարարել է, որ Վաշինգթոնը քննարկում է Ասիայում նոր հրթիռների տեղակայումը: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքով ՝ հրթիռների տեղակայման մասին որոշումը կկայացնեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ղեկավարները:

«Այս տարածաշրջանի վերաբերյալ ցանկացած որոշում կկայացվի մեր դաշնակիցների հետ խորհրդակցությունների շրջանակներում, սա Միացյալ Նահանգների միակողմանի որոշում չէ», - ասել է Թոմփսոնը:

Ավելի վաղ ՌԴ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է շարունակել բանակցությունները ռազմավարական կայունության շուրջ և չի պատրաստվում հրաժարվել դրանցից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: