Հայերեն   English   Русский  

Die Welt պարբերականը՝ Թրամփների ընտանեկան գաղտնիքի մասին


  
դիտումներ: 489

Die Welt պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել «ընտանեկան գաղտնիքի» մասին, որը կապված է նրա ավագ եղբոր՝ Ֆրեդ կրտսերի վաղաժամ մահվան հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ նախագահի ավագ եղբայրը մահացել է 42 տարեկան հասակում 1981 թ. սեպտեմբերի 16-ին Նյու Յորքի հիվանդանոցում: Նրա մահվան պաշտոնական պատճառը սրտի կաթվածն էր: Սակայն երկար տարիներ նա տառապում էր ալկոհոլիզմից: Օդաչու դառնալու նրա երազանքը չիրականացավ: Հայրը պնդել է, որպեսզի նա մասնակցի ընտանեկան բիզնեսին ՝ հակառակ իր կամքին: Մինչև այժմ այդ քննարկումները չեն դադարում, թե այդ ճնշումը ինչ դեր է ունեցել Ֆրեդ կրտսերի ալկոհոլիզմի և նրա վաղաժամ մահվան վրա: Պետության ներկայիս ղեկավարը բազմիցս բացատրել է թմրանյութերի և ալկոհոլիզմի դեմ պայքարը իր եղբոր ճակատագրով: Անձամբ Թրամփը ալկոհոլ չի խմում և դրա կոլա է նախընտրում: Թրամփը ափսոսանք է հայտնել ավագ եղբոր վրա գործադրված ճնշման կապակցությամբ: Նա ինքը դրանում ներգրավված է եղել և հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իր եղբայրը շատ ավելի հմայիչ անձնավորություն էր, քան ինքը:

Չնայած ալկոհոլից վախին՝ ԱՄՆ նախագահը 2011 թ. Վիրջինիայում խաղողի այգի է գնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: