Հայերեն   English   Русский  

Երևանում թալանել են հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Սիբիր Գագոյի տունը


  
դիտումներ: 59

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ին առանձնապես խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք պատուհանի երկաթյա ճաղավանդակը հատուկ տեխնիկայով կտրելու միջոցով մտել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, հնաոճ իրեր, խոշոր չափի գումար, տանտերերի անվամբ օրինական գրանցված զենքեր, թնակարժեք խմիչքներ և այլ իրեր։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանըի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Սիբիր Գագոյին, ովքեր այս օրերին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: