Հայերեն   English   Русский  

Դերասանը Քեթի Փերիին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել


  
դիտումներ: 503

Դերասան և մոդել Ջոշ Քլոսը ամերիկացի երգչուհի Քեթի Փերիին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել: Այսդ մասին նա գրել է ինստագրամի իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, Քլոսը նկարահանվել է Փերիի «Teenage Dream» տեսահոլովակում և միջադեպը հենց պրեմիերայից հետո է տեղի ունեցել:

Տղամարդու խոսքերով՝ երգչուհին երեկույթ է կազմակերպել, որի ժամանակ հյուրերի առջև իջեցրել է իր տաբատը:

Նա խոստովանել է, որ այդ ժամանակ սիրահարված է եղել Փերիին, իսկ նրա արարքը իրեն նվաստացրել է:

Դերասանը նաև հավելել է, որ երկար ժամանակ որևէ մեկի հետ չի քննարկել այդ դեպքը, որպեսզի կարողանա համագործակցել երգչուհու հետ և գումար աշխատի:

Բացի այդ, նա նշել է, որ Փերիի ներկայացուցիչները խնդրել են իրեն, որ դեպքը հասարակությանը հայտնի չդառնա:

Ավելի վաղ Փերիին գրագողության մեջ էին մեղադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: