Հայերեն   English   Русский  

Խնդիրը բավական զգայուն է. Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին


  
դիտումներ: 45

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ օրեր առաջ Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցին։

Նախարարի խոսքով՝ խնդիրը բավական զգայուն է:

«Արցախի ԱԳ նախարարությունն արդեն հայտարարություն արել է։ Դրա մեջ նշվում է, որ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին վերադարձնելու համար: Հաշվի առնելով հարցի զգայուն լինելը՝ կարծում եմ, որ դեռևս կսահմանափակվեմ այսքանով»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: