Հայերեն   English   Русский  

Ուրուգվայն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցային գործընթացին. Ռոդոլֆո Նին Նովոա


  
դիտումներ: 47

Այսօր՝ օգոստոսի 14-ին, հրավիրված մամուլի ասուլիսում Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան հայտարարեց, որ

իրենց երկիրն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

«Մեր երկիրն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացին, որն իրականացվում է ՄԱԿ-ի սկզբունքների վրա հիմնված լուծման հասնելու նպատակով: Խաղաղ լուծմանն այլընտրանք չկա»,- ասաց նախարարը:

Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց, որ Ուրուգվայի արտգործնախարարին տեղեկացրել է բանակցային գործընթացի մասին՝ ներկայացնելով հայկական կողմի մոտեցումները:

«Ղարաբաղի բնակչության անվտանգությունը եղել և մնում է առաջնային, դրանից բխող կարգավիճակի հարցը նույնպես գերակա է: Ես բացատրեցի նաև խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունեցող մեր մոտեցումը»,- արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: