Հայերեն   English   Русский  

Ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան


  
դիտումներ: 194

Երկկողմ համագործակցության շրջանակում օգոստոսի 12-ից 16-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Հանրապետություն:

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ՌՈ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի Հանրապետության ՌՈ դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Աբեսալոմ Մանջավիձեի հետ: Քննարկվել են Հայաստանի հանրապետության և Վրաստանի հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռազմական ոստիկանության ոլորտում համագործակցության հեռանկարները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: